-
12.12.2016|
20:08
«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները, որոնք պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին մեկ դաշինքով հանդես գալ, չեն շտապում կանխատեսումներ անել արդյունքների մասին:
-
12.12.2016|
20:07
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նորաստեղծ դաշինքը դեռևս անուն չունի: Ըստ նրա՝ երեք կուսակցություններն ունեն ծրագրային դրույթների որոշակի կարևորություններ, պետք է ամեն ինչ անեն, որ իրենց մոտեցումներն ու դիրքորոշումները մոտենան, ոչ թե հեռանան:
-
12.12.2016|
20:05
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երեք ուժերի քաղաքական հուշագրի կնքումից հետո հայտարարեց, որ այս դաշինքը տարբերվում է նախորդներից, քանի որ եռյակը ձևավորվել է գաղափարական հենքի վրա:
-
12.12.2016|
20:04
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համատեղ հուշագիր են ստորագրել, որում նշված է.
- hավատարիմ լինելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու իրենց հանձնառությանը:
-
12.12.2016|
20:02
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հակասություններն արդեն հաղթահարված են:
-
12.12.2016|
19:48
«Լուսավոր Հայաստան» (ԼՀ), «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) և «Հանրապետություն» կուսակցությունները համատեղ քաղաքական գործունեության հուշագիր ստորագրեցին։ Փաստաթուղթը ստորագրեցին ԼՀ-ից Էդմոն Մարուքյանը, ՔՊ-ից` Սասուն Միքայելյանը և «Հանրապետություն»-ից` Արամ Սարգսյանը։
-
12.12.2016|
18:23
Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստը։
-
12.12.2016|
18:14
Դեկտեմբերի 9-11-ը Ծաղկաձորում կայացել է ՀՀԿ Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության հավաքը, որին մասնակցել են շուրջ 50 երիտասարդներ: Հավաքի ընթացքում ՀՀԿ ԵԿ շարքերը համալրել են 35 երիտասարդներ:
-
11.12.2016|
19:33
«Քաղաքականություն վերադառնալու իմ հայտարարությանը սպասեք մոտ օրերս»՝ դեկտեմբերի 11-ին, Գյումրիում լրագրողներին ասել է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը:
-
11.12.2016|
19:30
Նախընտրական այս շրջանում քաղաքական դաշտում դաշինքների ձևավորման փուլ է: «Համախմբում» կուսակցությունը ևս ակտիվ քննարկումներ էր սկսել տարբեր քաղաքական ուժերի հետ: